Ընկերությանը այդքան մեծ հաջողությամբ ապահովել է Galaxy սմարթֆոնների վաճառքի ծավալների աճը: Սմարթֆոնների վաճառքն ապահովել է ընկերության $5.9 մլրդ. շահույթի 2/3-ը: 2011թ.-ի համեմատ այս տարի ընկերության շահույթի ցուցանիշն աճել է 79%-ով, իսկ 2011թ.-ի առաջին կիսամյակի համեմատ՝ 15%-ով: Մի տարվա ընթացքում Samsung ընկերության շահույն ավելացել է 21%-ով ($42 մլրդ.), իսկ հեռախոսների վաճառքից հասույթը՝ 75%-ով ($18 մլրդ.):
Samsung ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում կարողացել է վաճառել 50.5 մլն. հեռախոս, որը մոտ երկու անգամ գերազանցում է ամերիկյան iPhone և Apple սմարթֆոնների վաճառքի ծավալին: Apple ընկերությունը նույն ժամանակահատվածում կարողացել է վաճառել միայն 26 մլն. հեռախոս:
Բջջային հեռախոսների շուկայում, որը գնահատվում է $219 մլրդ., Samsung ընկերության բաժինը կազմում է 34.6%, իսկ ամերիկյան Apple ընկերության ցուցանիշը 17% է:










