Սյուժեներ
Հրապարակված է 11:39, 16 Մարտի, 2013

Instagram–ի շնորհիվ Չեչնիան նոր նախարար ունի

Instagram–ի շնորհիվ Չեչնիան նոր նախարար ունի
eMedia.am, 16.03.2013 | Ռամզան Կադիրովը նոր նախարար է նշանակել։ Ընդ որում, նոր նախարար Արբի Թամաևի հետ Չեչնիայի Հանրապետության նախագահը ծանոթացել է Instagram ֆոտոծրագրի միջոցով։ Այս մասին Կադիրովը հայտնել է Instagram–ի իր էջում, որտեղ տեղադրել է նաև Թամաևի հետ հանդիպման նկարը։
«Արբի Թամաևը շատ ակտիվ արձագանքեց «ինստագրամշիկներին» հավաքելու իմ խնդրանքին ու նախաձեռնողականություն ցուցաբերեց։ Այժմ այդ նույն հատկությունները նա պետք է օգտագործի Չեչնիայի Կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության նախարարի պաշտոնում»,– իր էջում գրել է Կադիրովը։



Նշենք, որ այդ պաշտոնը նոր է ի հայտ եկել։


Կարեվոր