Նրանք խնդրել էին ներում շնորհել մանկապիղծ, գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին: Բայց պարզվում է՝ հիմա փոշմանել են: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Նեղոցի գյուղապետ Ս. Բեգջանյանն իր արարքը համարեց սրբապղծություն, պահի թելադրանքով մարդուն օգնելու զգացմունքային քայլ. «Ճիշտն ասած, իմացա հիվանդ ա, բերդումը մեռնիլ տի, ասի մեղք ա: Վախտին գեղին լավ օգնել ա, ուզեցա ես էլ իրան մի բանով օգնած լինեմ, վարձահատույց ըլեմ»:
Իսկ եթե Ձեր զավակի հետ նման կերպ վարված լիներ, էլի՞ կխղճայիք. այս հարցին գյուղապետը պատասխանեց. «Այ դրա նմար էլ փոշմանել եմ: Քնելիս երկար մտածեցի դրա մասին ու տեհա, որ սխալ բան եմ արել»:










