Սյուժեներ
Հրապարակված է 15:43, 17 Օգոստոսի, 2012

Մարգար Օհանյանը Սերժ Սարգսյանից ներո՞ւմ է հայցել

Մարգար Օհանյանը Սերժ Սարգսյանից ներո՞ւմ է հայցել
eMedia.am, 17.08.2012 | Մարգար Օհանյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով իր նկատմամբ կիրառել Սահմանադրության 55 հոդվածով նախատեսված բացառիկ իրավունքը: Մասնավորապես նշել է, որ զղջում է իր կատարածի համար և ներում է խնդրում ՀՀ նախագահից։ Այս մասին գրում է Lurer.com-ը, հղում անելով սեփական աղբյուրներին:
eMedia.am-ի հետ զրույցում Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է,որ Մարգար Օհանյանը նման դիմում չի գրել.

«Նա նման դիմում չի գրել, դեռ չի գրել: Մտադրություն և ցանկություն էլ չի հայտնել»,- ասել է Մ.Վասակյանը:

Սակայն, «այսինքն պարոն Օհանյանը մոտակա ժամանակներս չի՞ պատրաստվում հանդես գալ նման դիմումով» հարցին փաստաբանը դժվարացել է պատասխանել՝ նշելով.

«Չէ՛, դա ինչպե՞ս կարող ենք ասել պատրաստվո՞ւմ է, թե՞ ոչ, բայց այս պահին դեռ չի գրել»:

Նշենք, որ վերոնշյալ գործակալության հավաստմամբ, Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանի հավաստիացումները, թե Մ.Օհանյանը ներման խնդրանքով չի դիմել Սերժ Սարգսյանին, իրականությանը չեն համապատասխանում։ Ընդ որում, նույն աղբյուրների համաձայն, ներման դիմումը գրվել է դատավճռի հրապարակումից մի քանի օր անց։
Կարեվոր