Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին հայտնել է ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ այսօր՝ ժամը 11.30-ին, ՀՀ Ճգնաժամային կառավարման կենտրոնն ուղիղ կապ է հաստատել Վրաստանի ներքին գործերի նախարարության, ԱԻ դեպարտամենտի, Վրաստանում Հայաստանի դեսպանատան, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության, Միրաբյանին օգնության շտապող փրկարարական խմբի եւ հենց Միրաբյանի հետ: Կապի հաստատման ժամանակ ներկա է եղել նաեւ Անդրանիկ Միրաբյանին մայրը:










