Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Զինվորը իրեն ամրակցված զենքից ինքնասպան է եղել մարտական հերթապահության ժամանակ: Մուրադ Աղաքերիմլին պարտադիր զինծառայության է զորակոչվել Բաքվի Խաթայի շրջանի զինկոմիսարիատից:
Նշենք, որ այս տարվա ընթացքում սա արդեն ադրբեջանական բանակում 62-րդ մահ է զինադադարի ռեժիմում և 13-րդը՝ գրանցված ինքնասպանության ճանապարհով։










